Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան.«Ես հպարտ եմ այդ 30 000 ձայնի համար»

Փետրվար 19,2013 05:26

Դե ինչ, ընտրությունններն ավարտվեցին։ Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու)։ Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։ Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրնկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքքնարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։ Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս և որպես կանոն տատանվում են 5-8%-ի շրջանակներում։ Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին։ Բացի այդ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլև երկրորդ և կամ նույնիսկ երրորդ տեղերը կանխորոշելու համար։ Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց։ Բռավո։ Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին և փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը։ Բայց արդեն ուշ էր։ Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված։ Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, երրորդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ)։ Այդպես էր որոշված։ Ձեր ձայների համար Շնորհակալ եմ, սիրելիներս, դրանք անգին ձայներ են ու, կտեսնեք, չեն կորելու։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728