Այսօր Էրեբունի վարչական շրջանի ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբում էր նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան, նախկին պատգամավոր եւ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը: Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ մի քանի օրով եկել է Հայաստան: ՀՀԿ Էրեբունու կենտրոնական շտաբում էր նաեւ ՕԵԿ-ական, նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):
Ի դեպ, միջադեպը, որի կենտրոնում Aravot.am-ի եւ Panorama.am-ի թղթակիցներն էին հայտնվել, հարթվեց նաեւ Անդրանիկ Մանուկյանի միջամտությամբ :
«Դեպքի վայրում» երևաց ԱԺ Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Նա լրագրողներին ասաց, թե չգիտի, թե ով է նման վարքագիծ դրսևորել, խոստացավ, որ անպայման կգտնի կսանձի նրան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Ինչքան խորն են մոլախոտի արմատները: