Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամ. «Ժառանգականը 30 արծաթով ծախվեց, Րաֆֆին հաղթել է»

Փետրվար 19,2013 02:13

Այս պահին մենք վերադառնում ենք Վեդիից: Վեդիի թիվ 18/24 ընտրատեղամասում խայտառակ ընտրությունները տեսնելով՝ ահազանգել է Դաշնակցության կողմից հանձնաժողովի անդամ Հայրապետ Շահմուրադյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեծ ջանքերի գնով կարողացել է վերջապես հանձնաժողովի նախագահին կնքել տալ արձանագրությունների տակ, ըստ որի, հաղթել է իրենց մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը:

758 քվեաթերթիկներից 440-ը եղել է «Ժառանգության» առաջնորդի օգտին, 318-ը՝ Սերժ Սարգսյանի:

Վեդիի  18/23 ընտրատեղամասում էլ 772 քվեաթերթիկներից 429 -ը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանի ձայները՝ 298:

Հայրապետ Շահմուրադյանի խոսքերով՝ «Ժառանգության» հանձնաժողովի անդամը ծախու արարած է ու ստորագրել է լրիվ ուրիշ արձանագրության տակ, որն էլ ուղարկել են ԿԸՀ: Անհաջող մարդիկ էին, դրանք Հուդայի պես էին, որ 30 արծաթով ծախվեցին: Ես իրան զգուշացրեցի, ասեցի՝ մի ստորագրի, էդ քո համար պրոբլեմներ կստեղծի»:

Դաշնակցականը խնդրեց հարկ եղած դեպքում իրեն օգնել, որովհետեւ սպասում է ճնշումներ՝ իր հայտարարությունից հետո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար says:

    Կեցցեք, Հռիփսիմե, հերոսական աշխատանք կատարեցիք այսօր, եթե բոլորը ձեզ պես աշխատեին, գոնե մի քիչ որակյալ ընտրություններ կունենայինք, այլ ոչ թե այն, ինչ ունեցանք:

  2. Գոհար Արշակյան says:

    Անշուշտ, կսպասվի արտագաղթի ավելի հզոր ալիք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728