Մեծապես կիսում ենք մամլո ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը: Իսկապես, այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովուրդը, հաղթել է այն ճանապարհը, որով բոլորս միասին ջանում ենք առաջ տանել մեր հայրենիքը: Այո՛, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ: Շատ ժամանակ չի մնացել 2013 թվականի նախագահական ընտրությունների ամփոփման համար: Պարզապես հարկավոր է առանց շտապողականության և շահարկումների ավարտել գործընթացը, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, ընդունել արդյունքները և շարժվել առաջ: Վստահ եմ՝ այսպես մենք միասին պատմություն կկերտենք, մեր պետության հաղթանակի պատմությունը:
Ի հարգանոք՝ Դավիթ Հարությունյան
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ