Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում քաղաքացի Սեդա Մելիքյանը հերքեց iDitort.org կայքում տեղ գտած այն լուրը, թե ինքն իբրեւ ծեծի է ենթարկվել Երեւանի Էրեբունի շրջանի 13/18 տեղամասում, սակայն հաստատեց, որ այդ նույն տեղամասից իրեն ահազանգել են.
«Ես էլ եմ հանձնաժողովի անդամ, բայց ուրիշ ընտրատեղամասում, ինձ էլ նոր էդ ընտրատեղամասից զանգեցին ու ասացին, որ ինչ-որ մարդիկ են եկել-հավաքվել, կռիվ են ուզում սարքել»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ