Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը՝ Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում ընտրությունների ավարտից հետո պարզ դարձավ, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 390 ձայնով: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքել է 337 ձայն: 1520 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 790 ընտրող, որից անվավեր է ճանաչվել 25 քվեթաթերթիկ, Պարույր Հայրիկյանն ստացել է 12 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 8, Անդրիաս Ղուկասյանը՝ 9, Վարդան Սեդրակյանը՝ 4, իսկ Արման Մելիքյանը՝ 2 ձայն:
Էջմիածնի թիվ 19/18 ընտրատեղամասում 1997 ընտրողից ընտրությանը մասնակցել է 919 քաղաքացի: Թեկնածուներից առաջատարները երկուսն են: Սերժ Սարգսյանը ստացել է 302 քվե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 513:
Ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հայկ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց ընտրատեղամասում ամեն ինչ հանգիստ է եղել, իսկ այս պահին պարկը տանում է տարածքային հանձնաժողով: