«Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակում է տարբեր ընտրատեղամասերից ստացած տվյալներ: Ըստ այդմ, ժամը 24-ի դրությամբ ստացված տվյալներով՝ 398 ընտրական տեղամասերից, եւ քվեարկած 193185 մարդու քվեարկության արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել է 112 677 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 58 975: Մնացած թեկնածուների արդյունքները այս երկու թեկնածուների արդյունքներից կտրականապես պակաս են, սակայն թերեւս հետաքրքիր է, որ առայժմ Պարույր Հայրիկյանը իր 6674ձայնով հաղթում է Հրանտ Բագրատյանին, ով ունի 2212 ձայն: