Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցվել է լցոնման 12 դեպք

Փետրվար 19,2013 01:01

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի քաջատեղյակ լինել ընտրությունների անցուդարձին և մասնակից դառնալ դրա արդար իրագործմանը:

 

Արդեն մի քանի ժամ է, ինչ ընտրություններն ավարտված են և տարվում են վերջնական հաշվարկներ: Համաձայն iditord.org կայքի տվյալների՝ 2013-ի նախագահական ընտրություններում գրանցվել է 339 խախտում: Եվ նույն կայքի տվյալներով՝ ահազանգերից 288-ը համարվում են վստահելի: Թվերը վերջնական չեն՝ շարունակում են փոփոխվել:

Որոշ ահազանգեր պարզաբանել են հենց քաղաքացիները, որոշները ԶԼՄ-ները և ոստիկանությունը: Այդ բոլոր ահազանգերի մեջ գերակշռում են հարկադրանքները, կաշառքները, հանձնաժողովի անօրինական գործողությունները: Գրանցվել է լցոնման 12 դեպք: Յուրաքանչյուր խախտում արձանագրվում էր ոստիկանության կողմից և աշխատանքներ էին տարվում խախտումների բացահայտման վերաբերյալ: Համեմատած խորհրդարանական ընտրությունների հետ՝ նախագահական ընտրություններում անհամեմատ քիչ էին ընտրախախտումները: Ինչպես փաստեցին iditord.org կայքի աշխատակիցները կայքն աշխատել է անխափան, և ի տարբերություն նախորդ տարվա՝ ակտիվ գործում էր նաև թեժ գիծը, ինչը խոսում է քաղաքացիների տեղեկատվության բարձրացման մասին:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728