Կապանի 38/09 ընտրատեղամասում 22-22:30-ի սահմաններում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկման պրոցեսը: Ըստ ամփոփ արդյունքների`1304 ընտրողից այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 710 ընտրող: Թիվ 38/09 ընտրատեղմասում, որտեղ հետեւում էինք այդ գործընթացին, առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյան է` 417 ձայնով, երկրոդ տեղում Սերժ Սարգսյանն է` 241 քվեով: Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել են ընդամենը 14 քաղաքացի, Անդրեաս Ղուկասյանն ու Պարույր Հայրիկյանը հավաքել են հավասարաչափ քվեներ` յուրաքանչյուրը 7 ձայն, 4 քվե ունի Արման Մելիքյանը, իսկ Վարդան Սեդրակյանին իր ձայնն է վստահել ընդամենը 1 հոգի: Եւս 20 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Ընտրատեղամասից ներկա գտնվողները պարբերաբար կապվում էին մյուս տեղամասերում գտնվող իրենց գործընկերների հետ, պարզելու թե մյուս տեղամասերում ի՞նչ արդյունքներ են առկա: Մի շարք ընտրատեղամասերից հաղորդում էին, որ այնտեղ կրկին առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է եւ Սերժ Սարգսյանի հավաքած քվեները մոտ 100-150-ով զիջում են: Սրանք ոչ պաշտոնական տվյալներ են, պաշտոնական տվյալները կներկայացնենք ձեռքբերելուց անմիջապես հետո:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
417-ը 241-ի հարաբերությամբ պարտություն է լինում :