«Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակում է տարբեր ընտրատեղամասերից ստացած տվյալներ: Ըստ այդմ, ժամը 24-ի դրությամբ ստացված տվյալներով՝ 315 ընտրական տեղամասերից, որոնք կազմում են ՀՀ ողջ տարածքի ընտրատեղամսերի 16%-ը, եւ քվեարկած 134 321 մարդու քվեարկության արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել է 83592 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 40 908:
Մնացած թեկնածուների արդյունքները այս երկու թեկնածուների արդյունքներից կտրականապես պակաս են, սակայն թերեւս հետաքրքիր է, որ առայժմ Պարույր Հայրիկյանը իր 3772 ձայնով հաղթում է Հրանտ Բագրատյանին, ով ունի 1497 ձայն: