Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժը տակից է». հանձնաժողովի անդամ (տեսանյութ)

Փետրվար 19,2013 00:41

Հայհոյանքներ նախագահի թեկնածուի հասցեին՝ 1/12 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկներում

Ավարտվեց Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում նախագահի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջատար է՝ 447 ձայնով, Սերժ Սարգսյանն ունի 419 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 41, Անդրիաս Ղուկասյանը՝6, Վարդան Սեդրակյանը՝ 2, Պարույր Հայրիկյանը՝ 27, Արման Մելիքյանը՝ 1: Անվավեր քվեաթերթիկների թիվը ՝42:

Անվավեր քվեաթերթիկներից ոմանց վրա հայհոյանքներ էին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին:

Ընտրողների թիվն այս ընտրատեղամասում ըստ հիմնական ընտրացուցակների 1789 է,եւ 4–ն էլ քվեարկել են լրացուցիչ ցուցակներով: Փաստացի ընտրողներիթիվը՝ 985:

Այս ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները շատ համերաշխ եւ նույնիսկ կատակելով հաշվում էին քվեաթերթիկները: Հաշվարկման սկզբում ավելի հաճախ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկներ էին դուրս գալիս, հանձնաժողովի անդամներից մեկը կատակեց, որ Սերժ Սարգսյանի օգտին թերթիկները վերջում են դուրս գալու՝ «Տակից, Սերժ Սարգսյանը տակից է»:

Քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում հանձնաժողովի նախագահին պարբերաբար զանգահարում էին եւ թիվ հարցնում, հանձնաժողովի նախագահն էլ անընդհատ պատասխանում էր՝ դեռ չենք վերջացրել, հաշվում ենք, որոշ ժամանակ հետո, երբ արդեն նախնական տվյալները պարզ էին՝ անհամբեր զանգողը կրկին զանգահարեց, իսկ նախագահն էլ հերթականությամբ զեկուցեց քվեարկության արդյունքները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728