Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորների գործն ուղարկվել է ՀՔԾ

Փետրվար 19,2013 00:13

Այսօր ժամը 17.35-ի սահմաններում Գյումրիի 34/36 ընտրական տեղամսում արձանագրվել էր միջադեպ պատգամավորներ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի միջեւ: Այս միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր էին հարուցվել:

23.45-ի տվյալներով՝ ՀՀ գխավոր դատախազությունում ընտրախախտումների վերաբերյալ ստեղծված աշխատանքային խմբից մեզ տեղեկացրեցին , որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Միենույն ժամանակ մեզ ոստիկանությունից տեղեկացրին, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի դեմ ՀՀ դատախազություն հաղորդում էր ներկայացրել նշված հանձնաժողովի նախագահը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728