Հենց այս պահին Aravot.am-ի եւ Panorama.am-ի թղթակիցներս շրջայց էինք կատարում Էրեբունի թաղամասի տեղամասերում եւ որոշեցինք մտնել էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում: Շենքի առջեւում բազմաթիվ «ջիպեր» էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու- երեք տղաներ վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ, արագ ներսից կողպեցին դուռը: Մենք սկսեցինք թակել դուռը, զանգը տալ, ներսից ձայներ են լսվում, ակնհայտ է, որ մարդիկ կան, սակայն չեն բացում դուռը:
Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան է կատարվում, եւ պարզ չէ, թե ինչո՞ւ չեն թողնում մեզ ներս:
Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ, եւ մեր հարցումներին ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվում ներսում, ինչո՞ւ էիք կողպել դուռը, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով Aravot.am-ի թղթակցի հասցեին՝ փորձեց խլել տեսախցիկը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ PanoramaAM-ի
Ամոթից պետք է գետինը մտնի այն թեքնածուն, որի կուսակիցն է մհերը: