Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են հրավիրել: Մինչ կխոսի Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ շատ ընտրատեղամասերում ահաբեկել են հանձնաժողովի իրենց անդամներին եւ սպառնացել: Մասնավորապես, սպառնալիքներ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ընտրատեղամասերից մեկում «Ժառանգության» հանձնաժողովի անդամին ասել են. «ընտանիքդ կվերացնենք»:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ նշեց. «Ժառանգության անդամ Դանիել Իոաննիսյանին փորձել են կաշառել՝ պայմանավորելու համար, որ գոնե ձայները 50/50 լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Փաստ է, որ հայ են; Էլ ԴՆԹ պետք չէ; Վերացնելու գաղափարը ազգային մշակույթի ողնաշարն է;Այդ մշակույթի մեկնաբանն եմ;