Ունենք 41 ընտրատեղամասի տվյալները, որոնք չեն համընկնում ԿԸՀ-ի տվյալներին: 27902 ընդհանուր ձայն ունենք, որից 19057-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին կամ 68 տոկոս եւ մնացածը՝ Սերժ Սարգսյան»,- այս պահին ասուլիսում հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը:
Ամփոփել են միայն Սերժ Սարգսյանի եւ Րաֆի Հովհաննիսյանի ձայները:
Պարոն Խուրշուդյանը նաեւ տեղամասերն ասաց. Թիվ 4/11, 26, 13/33, Վանատուրի 6-րդ դպրոց, Արմավիրի Մայիսյան գյուղ, Գյումրիի թիվ 18 դպրոց, Աջափնյակի թիվ 100 դպրոց, Գյումրիի թիվ 20 դպրոց, 4/11, 5/23, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06:
«Մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ հրահանգվել է բոլոր ընտրատեղամասերի նախագահներին, այնտեղ, որտեղ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, առայժմ չտրամադրել արձանագրությունները: Մյուս տեղամասերում փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները: 600 ձայն են գողացել 6/16 ըտրատեղամասում: Զեյթունի 3/25 տեղամասում մինչեւ այժմ չի բացվել քվեատուփը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ