Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Գուցե մի քիչ փնթփնթան մութ անկյուններում» (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 23:23

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` մյուս թեկնածուների քաղաքական ապագայի մասին

 

«Արդեն ժամը 18-ի դրությամբ հասկանալի էր, որ Հայաստանում քվեարկությանը մասնակցել է ֆիզիկապես ներկա ընտրողների 100%- ից էլ գուցե մի քիչ ավելի, իսկ սա նշանակում է, որ ինչպես կանխատեսել էինք՝ ընտրություները փաստացիորեն կեղծվել են և չեն արտահայտում ժողովրդի կամքը»,-Aravot.am-ի հետ զրույցում, ամփոփելով  նախագահական ընտրությունների ընթացքը,ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Թեկնածուի կարծիքով մասնակցության վերաբերյալ ներկայացված թվերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Պատասխանելով իշխող կուսակցության ներկյացուցիչների հայատարարություններին, որ ընտրախախտումների մասին  եղած ահազանգերը լոկ հայտարարություներ են` առանց փաստերի և արդյունքների վրա չեն կարող էական ազդեցություն ունենալ,  Մելիքյանն ասաց. «Պետք է հստակ հասկանանք, որ բնակչության զգալի մասը ահաբեկված է և չի ցանկանոմ որևէ կերպ խախտումների մասին բարձրաձայնել: Մյուս կողմից` կան խախտումների տեսակներ, որոնք հնարավոր չէ ֆիզիկապես հայտնաբերել  ընտրատեղամասում`այդ թվում նաև  Հայաստանից բացակայող քաղաքացիների քվեների օգտագործման  ձևը: Հատկապես նաև այն պատճառով, որ ընտրողների ստորագրած գրանցամատյանները հասանելի չեն հանրությանը` վստահված անձանց և դիտորդներին, բայց իշխանություններին հո՞ հասանելի են»:

Իր մոտեցումներն ու վերաբերմունքը կատարվածին Մելիքյանի շտաբը կհրապարակի  փետրվարի 20-ին:

Հարցին, եթե նախագահի մյուս թեկնածուները համատեղ գործողություներ մշակեն, Մելիքյանը կմիանա՞ նրանց, պատասխանե . «Դատելով նրանից, թե ինչ գործողություներ էին մշակել մինչև քվեարկության օրը` չեմ կարծում , որ դրանից հետո կկարողանան որևէ բան անել , որին միանալու հիմքեր կլինեն: Գուցե մի քիչ փնթփնթան մութ անկյուններում, բայց այս կամ այն կերպ կճանաչեն ընտրություների արդյունքները: Այս տեսանկյունից նրանք մինչև վերջ արեցին այն, ինչին որ լծվել էին: Ուստի կարող են իրենց գործը ավարտված համարել , գուցե նաև քաղաքական ապագան  դրանով վտանգած կլինեն»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728