Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթաշենում ընտրախախտում իրականացնողի ձեռքը բռնել են (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 22:39

5/17 ընտրատեղամասում այլ հասցեում գրանցված ընտրող է փորձել քվեարկել

Քիչ առաջ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում էինք: Այդ տեղամասից ահազանգ էր ստացվել, որ ընտրողը փորձել է քվեարկել՝ այդ տեղամասի հասցեներից ոչ մեկում գրանցում չունենալով: Սակայն հանձնաժողովի նախագահը ոչ ինքն է արձանագրություն կազմել, ոչ թույլ է տվել, որ վստահված անձը դա անի:

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամ Մելսիդա Սողոմոնյանը պատմեց. « Ուրիշ տեղամասից եկան, ես կնիքը, անձնագիրը ստուգեցի, ծրարը չկնքեցի, պարզեցի ուրիշ տեղամասի ընտրող, որը կրկնակի եկել էր: Նախագահին զգուշացրեցի: Վստահված անձին թույլ չտվեցին արձանագրություն կազմել, իսկ ես արկղը չէի կարող թողնել: Նախագահը ծրարը դրեց տեղը, քվեաթերթիկը վերցրեց մարեց ու դրեց տեղը: Խնդրում եմ արձանագրություն կազմեք»:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Գալստյանն էլ պարզաբանեց, որ ընտրողի անուն-ազգանունը ընտրացուցակում եղել է, նրան քվեաթերթիկ են տվել եւ միայն քվեաթերթիկը քվեատուփ գցելիս հանձնաժողոցվի անդամը պարզել է, որ այստեղ գրանցում չունի եւ հետեւաբար քվեարկելու իրավունք չունի. «Քանի որ ծրարը կնքված չէր, ես ծրարը հանձնել եմ հանձնաժողովին, քվեաթերթիկը մարել եմ: Այսինքն, ես կանխել եմ էդ»:

Հարցին, թե ինչու չի արձանագրել խախտումը՝ հանձնաժողովի նախագահը արդարանում էր, թե «խախտումը մենք էն գլխից կանխել ենք, չի գցել քվեատուփի մեջ»:

Դիտարկմանը, որ խախտումը հայտնաբերելիս դուք պարտավոր էիք գրանցել այն գրանցամատյանում՝ հանձնաժողովի նախագահը, ցույց տալով ձեռքի ժամացույցը, ամենայն անկեղծությամբ ասաց. «Մենք որոշեցինք, որ 10 րոպե է մնում : Գրելը կգրենք էլի, դեմ չեմ: Հետագայում մարված քվեաթերթիկների հետ թող հաշվեն»:

Վստահված անձի խոսքերով՝ «ես ուզում էի արձանագրություն գրեի, ինձ ասեցին՝ դու ի՞նչ իրավունք ունես, նստի տեղդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728