Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է
Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային (կենտրոնը՝ Նոյեմբերյան) ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ընտրատարածքի ցուցակային 52 680 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 36433 ընտրող, կամ ցուցակային ընտրողների 69.16 տոկոսը:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային (կենտրոնը՝ Իջեւան) ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրատարածքի ցուցակային 55812 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 34884 ընտրող, կամ ցուցակային ընտրողների 62.5 տոկոսը:
Արդեն հայտնի են մարզի որոշ համայնքներում քվեարկության արդյունքները: Սահմանամերձ Ոսկեպարում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 366, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 103, Պարույր Հայրիկյանի օգտին՝ 6, Վարդան Սեդրակյանի օգտին՝ 4 , Արմեն Մելիքյանի, Հրանտ Բագրատյանի եւ Անդեաս Ղուկասյանի օգտին՝ 2-ական ընտրող,12 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ