Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ընտրատեղամասերում ներկա-բացակա էին անում պետական աշխատողներին

Փետրվար 18,2013 21:38
PrevPhoto
NextPhoto

Iphone-ավոր դիտորդները ստուգում էին, թե պետական աշխատողները ապահովե ՞լ են խոստացած մարդաքանակը` հօգուտ Սերժ Սարգսյանի

Գյումրիում այս նախագահական ընտրությունները աչքի ընկան նրանով, որ վերահսկվում էին IPhone-ավոր երիտասարդների կողմից: Վերջիններս, դիտորդ ձևակերպվելով, կանգնում էին ընտրատեղամասի նախագահի կամ քարտուղարի գլխավերևում ու տեսնելով, թե ընտրության ներկայացողներն ովքեր են, նրանց անուն-ազգանունն անմիջապես հաղորդում էին պահանջված վայրը: Սա բնականաբար ինքանպատակ չէր. քանի որ յուրաքանչյուր պետական աշխատողի հարկադրել էին հստակ անուն-ազգանանուն ներկայացնել` հօգուտ Սերժ Սարգսյանի, այժմ էլ ստուգում էին թե աշխատողը որքանո՞վ է պահպանել իր խոստումը,մարդաքանակ ապահովե՞լ է: Եթե չի հաջողել ապահովել, կամ սուտ է խոսել, ապա հստակ փաստերը ձեռքերին`կկողմնորոշվեն , թե պատժի ինչ մեթոդներ կիրառեն:

Նշենք, որ IPhone-ավոր երիտասարդների մենք ականատես եղանք Գյումրու թիվ 7-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Վերջիններս, տեսնելով, որ իրենց նկարում ենք, անմիջապես պահեցին սարքը:Այդուհանդերձ, մեկ այլ ընտրատեղամասի` 33/76 –ի հանձնաժողովի նախագահ Նազիկ Գրիգորյանը, անձամբ խոսոտովանեց, որ Iphone-ավոր տղաները ամբողջ ընթացքում փորձել են ճշգրտումներ անել ու մարդկանց տվյալներ հաղորդել, և իրեն հաջովել է որոշ ժամանակ անց կանխել: « Իրենց իրավունքների շրջանակը բավական լայն է, բայց մենք զրուցել ենք, իրենք հասկացել են, վիճաբանություններ չեղան, հանդարտ խոսել ենք , հասկացել են և արդեն կատարում են իրենց պարտականությունները», -ասաց ընտրատեղամասի նախագահը:

Ի դեպ, ընտրատեղամասերի նախագահներին հաճախակի էին զանգահարում Շիրակի մարզպետարանից ու հետաքրքրվում, թե քանի հոգի՞ են մասնակցել քվեարկությանը: Պետական աշխատակիցներին խստորեն հանձնարարվել էր մինչև ժամը 13.00-ն մի մարդու պես ներկայանալ:

Նշենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների, IPhone-ավորները իրենց հայթայթած տեղեկությունները հաղորդում էին Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության Գյումրու պատասխանատու Վահագն Հովակիմյանը (լուսանկարում) ևս դժգոհեց այս փաստից`ասելով, որ իրենց գրասենյակը տարբեր ահազանգեր է ստանում առ այն, որ դիտորդ ձևակերպված տղաները ցուցակներից տվյալներ են վերցնում ու անմիջապես հեռախոսով փոխանցում են: Որպես փաստ նա ևս նշեց թիվ 7-րդ դպրոցում ու պոլիտեխնիկական քոլեջում արձանագրված դեպքերը: « Իմ կարծիքով սա գաղտնիության բացահայտում է և հանձնաժողովի աշխատանքների միջամտում կամ խանգարել», -ասաց Վահագն Հովհաննիսյանը:

Վերջինս նաև փոխանցեց, որ ահազանգեր են ստացել այն մասին, որ կնիքները անմիջապես ցնդել են, օրինակ` թիվ 11 մանկապարտեզում, թիվ 11 դպրոցում: «Ես նկատել եմ, որ մեքենաներ են կանգնած ամեն մի տեղամասի մոտ, մի ժամ էնտեղ կանգնեցի, էդ մեքենաները դեռ կանգնած էին, ըստ երևույթին կողմնորոշող, հավանաբար նաև փող բաժանելու իմաստով կողմնորոշող մարդիկ են», -ասաց Վահագն Հովաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728