Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ քվեարկության օրը iDitord-ը ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 200 հաղորդագրություն, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանք 500-ն էին:
«Հիմնականում ահազանգերը վերաբերել են մարդկանց ուղղորդելուն եւ քվեարկությանը հարկադրելուն, ինչպես նաեւ` լցոնումներին, որոնք դեռեւս չեն ճշտվել: Ցուցակների անճշտության դեպքեր քիչ են գրանցվել, իսկ թանաքի եւ կնիքների հետ կապված խնդիրները ավանդական են: Կաշառքի դեպքերը շատ չեն»:
Մարտիրոսյանի խոսքով. «Քվեարկության օրը ագրեսիվ մթնոլորտ չի տիրել, ինչը խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ թվով իրադարձություններ էր առաջ բերում: Ագրեսիվ մրցակցություն չկար, բայց չի կարելի ասել, թե ընտրությունները մրցակցային չէին»:
Փորձագետը հավելեց, որ «բանակային ահազանգեր» գրեթե չկան. «Դրանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ էին շատ, եւ ՊՆ-ն համապատասխան կերպով արձագանքում էր»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ