Այս պահին Ավան վարչական շրջանում թիվ 1/12 ընտրատեղամասում քվեաթերթիկներն են հաշվում եւ առաջին 3 քվեաթերթիկներն անվավեր էին: Այդ քվեաթերթիկների վրա ընտրողը գրել էր. «Դուք էլ, ձեր ընտրություններն էլ, էլ ինչքա՞ն պիտի ժողովրդի արյունը խմեք: Էլ ինչքան եք ուտելու զինծառայողների գլուխը: Աստծուց վախեցեք»:
Մյուս անվավեր քվեաթերթիկի վրա էլ գրված էր. «Ամոթ մեր ազգին, ամոթալի ընտրություններ,կարծես անհաջող սերիալի ավարտով»: Այս թերթիկի վրա ընտրողը խաչ էր քաշել բոլոր թեկնածուների վրա:
3-րդ անվավեր թերթիկի վրա էլ բոլոր թեկնածուների անվան դիմաց նշում էր արված:
4-րդ քվեաթերթիկը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանինն էր: Ապա նորից անվավեր թերթիկ հանեց հանձնաժողովի նախագահը, որի վրա գրված էր՝ բոլորին դեմ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ