ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման համար այսօր Հայաստանի դատարաններում ստացվեցին 17 հայցադիմումներ:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ, 17 հայցադիմումներից բավարարվեցին 13-ը: Մերժվեց 2-ը:Մեկ հայցադիմում վերադարձվել է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան էին դիմել 6 ընտրող, որոնց հայցադիմումները բավարարվել են:
Շիրակի, Կոտայքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել էին 1-ական հայցադիմումներ, որոնք բավարարվել են: