Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրում դիտորդական առաքելություն է իրականացնում Արմավիրի զարգացման կենտրոնը: Կենտրոնի ներկայացուցիչ Նարինե Առաքելյանը «Մեդիա» կենտրոնում Skype-ով երկրորդ միացման ընթացքում հայտնեց, որ 21/19 ընտրատեղամասում քվեատուփերրի հետեւի հատվածը ծածկված է եղել թափանցիկ թաղանթներով. «Զարմանալի էր, գրեթե բոլոր տեղամասերում բացի մեկ թեկնածուից, մյուսները վստահված անձինք չունեն, իսկ տեղ տեղ բացակայել են վստահված անձանց համար նախատեսված աշխատանքային սեղանները: Իսկ թաղային հեղինակությունները հարկ են համարում իրենց մեքենաները կայանել ընտրատարածքներում: Եղել են դեպքեր, երբ քվեարկության մոտեցել են երկուսով, իսկ երբ դիտորդները նկատել են դա, հանձնաժողովի անդամները ասել են` «ինչ անենք, ամուսիններ են, ուզում են միասին ընտրել»: Ցավալի էր, որ որոշ տեղամասերում հանձնաժողովների անդամները ծխում էին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ