Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք չունեին ընտրողների ցուցակը ցույց տալու

Փետրվար 18,2013 20:24

Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում 1582 -ից ընտրությանը մասնակցել  է 1231 ընտրող: Մեր տեղեկություններով` քվեացուցակում գրանցված քաղաքացիներից մի քանիսը երկար ժամանակ  բացակայում են երկրից եւ մեկն էլ մահացել է. ցանկացանք` ճշգրտել, թե արդյոք նրանց անվան դիմաց կա ստորագրություն եւ որեւէ մեկը մասնակցել է նրանց փոխարեն, բայց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ նա իրավունք չունի մեզ թույլ տալու նայելու ընտրողների ցուցակը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Երկու անհասկանալի դրույթ կա ՀՀ ընտրությունների օրենքում: Մեկը հենց վերևում նշվածն է: Ընտրության պահին իմ հարցին, թե ինչո՞ւ , քվեաթեևթիկների արկղի մոտ նստած երիտասարդը պատասխանեց. ; Ի՞նչ շահարկման մասին է խոսքը: Պարզ է, որ այդ դրույթը հենց այն բանի համար է, որ հնարավոր չլինի ստուգել մեռածների և բացակաների փոխարեն քվեարկելու փաստը: Ճիշտ կլիներ ընտրողների լրացված ցուցակները նույնպես ներկայացնել հանրությանը ընտրություններից հետո: Քվերկության գաղտնիքը այս դեպքում չի բացահայտվում:

    Երկրորդ հարցը կնիքի տխրահռչակ թանաքի հարցն է: Ի՞նչ կլիներ, որ կնիքը դրվեր սովորական թանաքով: Անձնագրի վերջին էջին բավարար տեղ կա անձի ամբողջ կյանքի ընթացքում – նույնիսկ եթե նա հարյուր տարի ապրի – 20 կնիք շարելու համար: Բազմաթիվ վիզաները և օդակայանում դրված կնիքները տեղավորվում են, չէ՞: Այս դրույթը նույնպես պետք է հանվի, որպեսզի բացառվի կրկնակի քվեարկումը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728