Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խոսնակը պատասխանում է դիտորդին

Փետրվար 18,2013 20:22

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում արձագանքել է «Առավոտի»  «Աբովյանում զինվորականները քվեարկել են հսկողության տակ» հրապարակմանը:

Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման՝ Աբովյանում դիտորդական առաքելություն իրականացնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը Մեդիա կենտրոնում Skype-ով  զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղամասերից մեկում արձանագրվել են զինվորականների` հսկողության ներքո քվեարկության դեպքեր. «Մոտ տասը զինվորականի հսկել է մեկ այլ անձ, ով կանգնել է քվեախցում: Չեմ կարող ասել, թե ով էր նա: Բացի այդ, դեպքի մասին արձանագրություն մատյանում չի արվել»:
Արծրուն Հովհաննիսյանն այս կապակցությամբ գրել է. «Ի պատասխան նշեմ, որ տարածած լուրը չի կարող հիմնավոր լինել, քանի որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» համաձայն հավաստի լինելու դեպքում, համապատասխան արձանագրություն կկազմվեր:
Բացի դրանից, նշված տեղամասում քվեարկության (ըստ ցուցակների) պետք է մասնակցի ընդամենը հինգ զինծառայող: Հաղորդագրության հավաստիությունը կասկածի հիմք է տալիս, պայմանավորված այն հանգամանքով, որ նշվում է տասը զինվորականի մասին: Ժամկետային ծառայողներին քվերակության համար ընտրատեղամաս ուղեկցող սպայի առկայությունը պարտադիր պահանջ է, որը սահմանված է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 12-րդ գլխով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728