Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հաղթում է. Ցույց է տալիս EXIT POLL-ը

Փետրվար 18,2013 20:10

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել  և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:

Քվեարկության օրը 19.130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 10 մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ և ծրագրի ղեկավարներ: Հարցված ընտրողների պատասխանների տոկոսը կազմել է 59 %.

Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը և ներկայացնեն մարզը, քաղաքային/ գյուղական վայրը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափին (գրանցված ընտրողների թվաքանակին):

Քվեաթերթը արկղի մեջ գցած և ընտրատեղամասից դուրս եկած  ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը: Այն լրացնելուց հետո հարցվողին խնդրել են հարցաթերթը տեղադրել հատուկ արկղի մեջ: Այսպիսով հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր: Հավաքած տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար ուղղակիորեն էլեկտրոնային միջոցներով յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երևան` հետազոտական կազմի կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել և վերլուծել է հատուկ մշակված ծրագրով:

Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից հեռացող յուրաքանչյուր 7-րդ ընտրողը:

Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես.

 

Սերժ Սարգսյան 58
Րաֆֆի Հովհաննիսյան 32
Հրանտ Բագրատյան 3
Պարույր Հայրիկյան 3
Անդրիաս Ղուկասյան 1
Արման Մելիքյան 1
Վարդան Սեդրակյան 1
Փչացրած քվեաթերթիկ 1

Արմնյուզ հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացնում է Baltic Surveys/The Gallup Organization-ի և Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է: Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է: Այն ՀՀ-ում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 18 ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728