Լրահոս
Օրվա լրահոսը

1375 քաղաքացի ընտրությանը մասնակցել է բուժհաստատություններում

Փետրվար 18,2013 20:02

ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ, այսօր բուժհաստատություններում ընտրելու իրավունք ունեցող 1628 քաղաքացի է եղել:

Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Քրմոյանն ասաց, որ ստացիոնար բուժում ստացող ընտրողների համար քվեարկություն է անցկացվել 45 բուժհաստատությունում եւ ընտրությանը մասնակցել է 1375 քաղաքացի:

Ըստ նրա, ստացիոնար բուժում ստացող ամենաշատ ընտրողները Երեւանում են եղել՝ 673 քաղաքացի, Արմավիրում՝ 15 են, Կոտայքում՝ 129, Շիրակում՝ 48, Տավուշում՝ 7, Սյունիքում՝ 35, Լոռիում՝ 73 եւ Արարատում՝ 103, Գեղարքունիքում՝ 292:

Արագաշոտնի եւ Վայոց Ձորի բուժհաստատություններում քվեարկություն չի եղել, որովհետեւ հիվանդներ այնտեղ չեն եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728