Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաքունց. «Որոշ անձնագրերի դրոշմակնիքը մաքրվել է խոնավ անձեռոցիկով»

Փետրվար 18,2013 19:57

Ինչպես հայտնել էինք, Լոռու եւ Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն է իրականացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մեդիա կենտրոնում Skype-ով կրկին կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ 30/10 տեղամասում ոտնահարվել է դիտորդի ազատ շարժման իրավունքը. «Իսկ 32/14 տեղամասում երեք ժամը մեկ հանձնաժողովը ընտրողների թվի մասին տեղեկատվութունը չի հաղորդել տարածքային ընտրական հանձնաժողովին եւ դիտորդին: Շարունակվում են կուտակումները, մարդկանց ավտոբուսով բերում են տեղամասեր»:

Սաքունցը հավելեց, որ հանձնաժողովներից մեկի անդամի խոսքով` որոշ անձնագրերի դրոշմակնիքը մաքրվել է խոնավ անձեռոցիկով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728