Լրահոս
Օրվա լրահոսը

Տատ ու թոռ՝ նույն խցում

Փետրվար 18,2013 19:55

Էրեբունի վարչական շրջանում, Պարույր Սեւակի անվան դպրոցում տեղակայված 13/32 ընտրատեղամասում տատն ու թոռը միասին նույն ընտրախցում էին,եւ երբ Aravot.am-ը հանձնաժողովի նախագահին զգուշացրեց, որ դա օրենքի խախտում է, թոռն անմիջապես արձագանքեց, թե տատս ա, ինչ ա էդտեղ, համ էլ ես, որ մոտեցա, տատին արդեն ընտրությունն արել էր: Իսկ հանձնաժողովի նախագահն էլ արդարացավ, որ ուղղակի աչքից վրիպել է. «Դե ինչ պետք է լինի, եթե թերթիկն անվավեր համարեինք, նոր թերթիկ տայինք, ու նախօրոք արձանագրեինք, որ թոռն օգնելու է, մեկ ա նույն ընտրությունն էին անելու, այնպես որ…»:

Տատիկն էլ արդարանում էր հանձնաժողովի նախագահի մոտ, թե ինքն այսինչի սկեսուրն է, իրեն չե՞ն հիշում:

Այս ընտրատեղամասում զրուցեցինք նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի հետ, որը վստահեցրեց, որ որեւէ խախտում չի արձանագրել:

Իսկ Հրանտ Բագրատյանն ու մյուս թեկնածուները, բացի Սերժ Սարգսյանից, վստահված անձինք չունեին:

Ընդհանրապես, այսօր մոտ 20 տեղամաս շրջելով, ընդամենը մի տեղամասում կար Հրանտ Բագրատյանի վստահված անձ, իսկ Սերժ Սարգսյանն ամեն տեղ էլ ուներ վստահված անձ, մնացած թեկնածուներն ընդհանրապես չունեին: Ի դեպ, որոշ տեղամասերում էլ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք ուղղակի տեղում չէին:
Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728