Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի ու Խուրշուդյանի կարծիքները «համընկել են»

Փետրվար 18,2013 19:48

Երկուսն էլ չեն հիշում

«Ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, որ խախտումները մինիմալ են եւ ոչ էական: Գործընթացն իր հունով գնում է`հանգիստ եւ բնականոն. Անգամ հանձնաժողովների ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն են հաստատել, որ խախտումները քիչ են եւ ոչ էական»,- այսպես արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի այն հայտարարություններին, որ նման ծավալուն եւ կոշտ որակի ընտրախախտումներ չի հիշում:

Էդուարդ Շարմազանովը մնում է այն կարծիքին, որ ընտրախախտումների մասին արձանագրած ահազանգերը չեն կարող ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն թողնել: «Այսքան քիչ եւ ոչ էական թերություններ եւ խախտումներ ես էլ չեմ հիշում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728