Գյումրիում դիտորդական առաքելություն իրականացնող լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնում skype-ով կրկին միացման ընթացքում հայտնեց, որ 34/36 տեղամասում մոտ մեկ ժամ առաջ վեճ է ծագել ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի միջեւ. «Քիչ էր մնացել` բանը հասներ քաշքշուկի: Ինչ որ երիտասարդներ քվեարկողների համարները SMS են արել, եւ վեճը դրա շուրջ է ծագել: Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրեն ոստիկանություն են հրավիրել: Իսկ թե ինչ է լինելու, հետագայում պարզ կլինի»:
Ինչ վերաբերում է կաշառք բաժանող «Նիվային», Բարսեղյանի խոսքով` նկատվելուց հետո վերջինիս փոխարինել է այլ ավտոմեքենա. «Մինչ այդ «Նիվայի» միջից մի կին իրենց նկարահանող մեր լրագրողին ասել է` եկա` աչքերդ կհանեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ