Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի տվյալներով, քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4742 անձ, նրանցից միայն 1028-ն ունեն ընտրելու իրավունք:
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Առուստամյանն ասաց, որ նախնական տվյալներով, 1028 ընտրելու իրավունք ունեցող կալանավորներից ընտրության են գնացել 978-ը: Ըստ նրա, ընտրողների թիվը կարող է աճել, որովհետեւ միայն «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում է ընտրությունը կազմակերպվել առավոտյան՝ ժամը 10-ին, մնացած հիմնարկներում քվեարկությունը սկսվել է ժամը 17:00-ից :
«Քվեարկությունը շարունակվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ չեն մասնակցել մոտ 10 կալանավոր:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ ԵԱՀԿ գրասենյակից դիտորդներ են այցելել Արթիկի, Վանաձորի եւ Գորիսի քրեակատարողական հիմնարկներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ