Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ մարդիկ մեքենաներով, ցուցակներով մարդիկ էին բերում․ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ

Փետրվար 18,2013 19:17

 

«Ունիսոն» դիտորդական առաքելություն իրականցնող ՀԿ-ն այս տարի ընթացող նախագահական ընտրություններում հիմնական շեշտը դրել է հաշմանդամ ընտրողների իրավունքների վրա:

Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ մեկ տեղամասում վատ տեսողություն ունեցող ընտրողին ուղեկցել է վստահված անձը, նա էլ քվեարկել է ընտրողի փոխարեն: «Բավական տեղերում քվեատուփն այնպես է տեղադրված, որ հնարավոր չէ սայլակով մոտենալ: Սայլակով մարդկանց մեծամասնությունը ընտրատեղամասում չեն քվեարկում, եւ պարզ չի, թե գաղտնիությունն ինչպես է ապահովվել այդ մարդկանց քվեարկության ընթացքում, այդ իսկ պատճառով, մենք գտնում էինք, որ ընտրատեղամասերում այդ մարդկանց համար նորմալ պայմաններ պետք է ստեղծվեին»:

Արմեն Ալավերդյանը նշեց, որ իրենց կազմակերպության դիտորդին 2/05 տեղամասում հանձնաժողովի նախագահը կոպտել է, երբ նրան դիտորդը հարց է տվել, թե հաշմանդամություն ունեցող ընտրողներ եղե՞լ են, թե ոչ: «Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար բարդություններ չեն եղել, բոլոր տեղերում կույրերի համար նախատեսված կաղապարները կային»,- նշեց կազմակերպության նախագահը:

Ներկայացնելով ընդհանուր պատկեր ընտրական պրոցեսի վերաբերյալ՝ Արմեն Ալավերդյանը նշեց․ «Եղել են դեպքեր, որ մարդկանց ցուցակագրել են, բայց ապացուցված փաստեր չունենք, ինչ-որ մարդիկ մեքենաներով, ցուցակներով մարդիկ էին բերում, բայց ավելի ստույգ ոչինչ չեմ կարող ասել»:

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728