Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկյանի վստահված անձինք ընտրախախտումներից այսօր չե՞ն խոսի

Փետրվար 18,2013 19:14

«Գրավոր արձանագրություն չունենք կազմված, մեր բոլոր ահազանգերը բանավոր են»,-Aravot.am-ի հարցին, թե ընտրությունների ընթացքում ի՞նչ խախտումներ է արձանագրել Պարույր Հայրիկյանի շտաբը, ասաց նախագահի թեկնածու Հայրիկյանի շտաբի աշխատանքները կոորդինացնող Մանյա Այվազյանը. «Մենք կարծում ենք, որ այդ խախտումների մասին բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տեսնում են ու լսում են այդ խախտումների մասին: Ընտրությունները չեն ամփոփվում միայն այդ խախտումներով»:
Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունեն, Մանյա Այվազյանն ասաց` «Ամենամեծ խախտումը տեղի ունեցավ հունվարի 31-ին, երբ ձեռք բարձրացրին մեր պետականության վրա»:

Շտաբի կոորդինատորից հետաքրքրվեցինք, թե ընտրատեղամասերում ընտրություններին հետեւող Պարույր Հայրիկյանի վստահված անձի՞նք էլ խախտումներ չեն նկատել  եւ արձանագրություններ չեն կազմել, Մանյա Այվազյանն ասաց, որ այդ մասին այսօր չեն ցանկանում խոսել. «Մենք ավելի ուշ կխոսենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728