2013թ. Նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը Վանաձորում իրականացրած աշխատանքների արդյունքում լուրջ խախտումներ չի արձանագրել, նկատել են մարդկային կուտակումներ, ահազանգեր չեն ստացել:
Երևանում կատարած դիտորդական աշխատանքների արդյունքում ստացել են ահազանգեր տարբեր վայրերից՝ Քանաքեռից՝ բաց քվեարկություն անցկացնելու վերաբերյալ, Արաբկիրից լրացուցիչ ցուցակների հետ կապված: Ահազանգերը հիմնականում ստացվել են մինչ ժամը 15:00-ը:
15:00-ից հետո նկատվում է պասիվություն: 17:30-ի սահմաններում ստացել են ահազանգ Մալաթիայից՝ լրացուցիչ ցուցակների հետ կապված:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ