Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիսում դիտորդական առաքելություն է իրականացնում Գորիսի երիտասարդական միությունը, որի ղեկավար Կարինե Մովսիսյանը երկրորդ անգամ skype-ով միացման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ քաղաքացիները փոքր ինչ ակտիվացել են. «Բայց տպավորություն է, որ սրանք ոչ թե նախագահական, այլ ուղղակի ընտրություններ են, արտառոց դեպք չի գրանցվել: Մարդիկ դժվարությամբ են տներից դուրս գալիս: Միայն համայնքներից մեկում կուտակումներ նկատեցինք, մինչդեռ բաց քվեարկության, թանաքների «անհետացման» դեպքեր չեն արձանագրվել: Այստեղ, անգամ գյուղական համայնքներում, մարդիկ օրինապահ են»:
Մովսիսյանի խոսքով. «Ընտրություններն անհետաքրքիր են անցնում: Դիտորդներից մեկը բողոքեց, որ ձանձրանում է, խնդրում էր մեկ այլ դիտորդի ներկայություն, որ գոնե հետը զրույց անի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ