Ժամը 17-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող ընտրողների 49,81 տոկոսը, այսինքն՝ 12. 593 74 քաղաքացի է գնացել ընտրության:
Այս տվյալները քիչ առաջ ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նրա տեղեկացմամբ, Երեւանում մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44, 45 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 54,82 տոկոսը, Արարատում՝ 58,82 տոկոսը, Արմավիրում՝ 45,20 տոկոսը, Գեղարքունիքում՝ 57,74 տոկոսը, Լոռիում՝ 52,94 տոկոսը, Կոտայքում՝ 47,37 տոկոսը, Շիրակում՝ 48,54 տոկոսը, Սյունիքում՝ 56,27 տոկոսը, Վայոց Ձորում՝ 52,35 տոկոսը եւ Տավուշում՝ 56,99 տոկոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ