Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Տեղամասերում վճռորոշ ձայնը ոչ թե հանձնաժողովի նախագահինն է, այլ՝ Սերժ Սարգսյանի վստահված անձինը»

Փետրվար 18,2013 18:43

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանն այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Աջափնյակ համայնքում` 6-րդ ընտրատարածքում` 104 դիտորդով, որոնցից 8-ը շրջիկ դիտորդ է: «Այս ընտրությունների պարագայում կարելի է ասել, որ բոլոր տեղամասերում հանձնաժողովները միատարր են, գուցե որոշ տեղերում «Ժառանգության» ներկայացուցիչներ կան: Քանի որ ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում, հետեւաբար, հետաքրքրություն էլ չունեն: Ընդհանուր առմամբ` բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, այլ ընդդիմադիր թեկնածուներ գրեթե չունեն վստահված անձինք: Ըստ դիտորդների, տեղ- տեղ եղել են Հրանտ Բագրատյանի վստահված անձինք: Հավանաբար, չունեցողները համապատասխան ռեսուրսներ չունեն, ինչը մինչ քվեարկությունն էր ենթադրելի»:

Իշխանյանը նկատել է, որ բոլոր տեղամասերում վճռորոշ ձայնը ոչ թե հանձնաժողովի նախագահինն է, այլ՝ Սերժ Սարգսյանի վստահված անձինը. «Դիտորդները այդ մասին համապատասխան նշումներ են կատարել»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728