ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ: Իրավունքի Եվրոպա միավորում կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելին, ով արձանագրել էր Արարատի մարզի 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, պարզաբանումներ տալու համար տարել են ոստիկանություն, չնայած կազմակերպությունն արդեն իսկ իր իրավաբանին ուղարկել է, սակայն ընտրատեղամասում այդ պահին աշխատող ԱՐ լրատվականի լրագրողներից մեկն արձանագրել է, որ «դիտորդի վրա բռի կերպով են տարել ու բավական հուզված է եղել»:
Ըստ Իրավունքի Եվրոպա միավորում իրավաբան Ելեն Սահրադյանի, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե Նարինե Էսմայել անունով դիտորդ ընդհանրապես չկա, սակայն Սահրադյանը հավաստիացնում է, որ Նարինեն ԿԸՀ-ում քննություն հանձնած և վկայական ունեցող դիտորդ է.
«Նարինեն հենց իրենց մոտ է հանձնել քննությունը և ստացել վկայական, մենք ուզում ենք ևս մեկ անգամ հայտարարել, որ կա նման դիտորդ և արձանագրել է խախտումներ»,- Մեդիա Կենտրոնին ասում է Սահրադյանը: