Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Զարուհի Փոստանջյանի դստեր եւ հանձնաժողովի նախագահի վիճաբանությունից (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 18:33

Թիվ 4/10 տեղամասում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դստեր միջեւ տեղի ունեցած վիճաբանության պատճառները պարզելու համար, ԿԸՀ նախագահի օգնական, իրավիճակային վերլուծությունների կենտրոնի անդամ Հասմիկ Հովսեփյանը անձամբ զրուցեց հանձնաժողովի նախագահի հետ:

Կենտրոնին տեղամասից փոխանցեցին, որ կրկնակի քվեարկության դեպք չի եղել, ինչպես ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներով:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, քաղաքացի Սոնա Միքայելի Վարդանյանը տեղամասում պարզել է, որ իր փոխարեն արդեն ընտրություն են արել ու այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի քարտուղարին:

Իսկ հանձնաժողովից կենտրոնին այլ բան փոխանցեցին, վստահեցրին, որ ընտրացուցակում վրիպակ է եղել:

«Անձնագրի տվյալները, անուն-ազանունը, ամեն ինչ համապատասխանել է իրականությանը, ուղղակի եղել է վրիպակ, քաղաք Արարատի փոխարեն եղել է քաղաք Արտաշատ: Դրա համար քարտուղարը դա համարել է խախտում ու թույլ չի տվել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այդ արձանագրության տակ գրանցամատյանում ստորագրել, որովհետեւ կրկնում եմ, որ քաղաքացու բոլոր անձնական տվյալները համապատասխանել է իրականությանը»,- Aravot.am-ին պատմեց տիկին Հովսեփյանը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան ստրուկներ կան մեր ազգի մեջ, որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728