ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ, ժ.18-ի դրությամբ ընտրողների ցուցակների ճշգրտման համար դատարաններում ստացվել է 14 հայցադիմում:
Բավարարվել է 3-ը, վերադարձվել է 1-ը:
Մյուս հայցադիմումները ընթացքի մեջ են:
Ի դեպ, 2-ական հայցադիմումներ են ստացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների, Կոտայքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Ժ.18-ի դրությամբ, ամենաշատը՝ 6 հայցադիմումներով քաղաքացիները դիմել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: