Լրահոս
Օրվա լրահոսը

Գողթեցիները հիասթափված են. ընտրակաշառք չեն բաժանել

Փետրվար 18,2013 18:23

Այսօր, մինչ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը իր քաղաքացիական պարտքն էր կատարում Գառնիի Գողթ գյուղի դպրոցում տեղակայված թիվ 25/27 ընտրատեղամասում, շրջեցինք Գողթում եւ փորձեցինք պարզել, թե այս ընտրությունների վերաբերյալ ինչ կարծիքներ ունեն գողթեցիները:

Aravot.am-ի հետ զրույցում Գողթի բնակիչ Մյասնիկ Տիգրանյանն ասաց, որ այս տարվա ընտրություններից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի. պարզապես եկել է ընտրատեղամաս՝ կատարելու իր քաղաքացիական պարտքը, սակայն ոչ մի հույս չունի, որ «այս ընտրություններից հետո էլ մի բան կփոխվի»: Մյասնիկ Տիգրանյանին այս անգամ ոչ ընտրակաշառք են առաջարկել, ոչ էլ` ստացել է:

Մեր հարցին,թե թեկնածուներն իրենց ծրագրերում մեծ-մեծ խոստումներ են տվել, արդյոք ընտրություններում հաղթող թեկնածուն կիրականացնի այն, ինչ խոստացել է` երկրի վիճակը փոխել դեպի լավը, Մյասնիկ Տիգրանյանը պատասխանեց. «Որ ուզի՝ կփոխի, բայց երեւի չէ, ոչ մի բան էլ չի փոխվի»:
Գողթի մեկ այլ բնակիչ էլ, որը չներկայացավ, որեւէ դժգոհություն չուներ, նրա համոզմամբ՝ «ամեն ինչ օրենքի սահմաններում է ընթանում եւ իմ իրավունքները ոչ ոք չի խախտել»:

Մոտ 10-15 գողթեցիներ էլ հավաքվել էին Գողթի միակ՝ թիվ 25/27 ընտրատեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա եւ քննարկում էին ընտրությունների ելքը: Մեր հարցին, թե ընտրակաշառք բաժանելու կամ առաջարկելու դեպքեր նկատե՞լ են, հավաքվածները միմյանց հերթ չտալով ասացին` այս տարի հիասթափված են` ընտրակաշառք չեն բաժանել: Եթե բաժանեին կվերցնեի՞ք՝ մեր հարցին պատասխանեցին, «Հա ինչի չէ, որ»:

 Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728