Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քվեաթերթիկը ուտում ես, մեր ընտրությունները փչացնում ես, որ ի՞նչ անես»

Փետրվար 18,2013 18:08

«Խեղճ մարդ, երևի սոված ա եղել»:

«Եկել ես, քվեաթերթիկը ուտում ես, մեր ընտրությունները փչացնում ես, որ ի՞նչ անես»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման մակագրությամբ նկար հայտնվեց՝ այսօր Երեւանի Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում զավեշտալի դեպքի առիթով:

 Հիշեցնենք, որ քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել «Ո՛չ կեղծ ընտրություններին»:

Օգտատեր Անահիտ Մարգարյանն էլ հեգնել է՝ գրառելով. «Խեղճ մարդ, երևի սոված ա եղել»:

Օգտատեր Հովհաննես Շողիկյանը փորձել է լրջացնել թեման՝ հարց-գրառումով. «Բաց քվեարկությո՞ւն»:

Արմեն Հակոբյանն էլ ավելացրել է. «Ու նաև քարոզչություն (հակաքարոզչություն) գումարած պետական փաստաթղթի ոչնչացում ճճճ, չհաշված՝ ընտրական տեղամասում քվեարկության ընթացքը ցուցադրաբար խաթարելու փորձը»:

Ի դեպ, «այս ընտրությունների զավեշտները» շարքից սոցցանցերում հայտնվեցին նաեւ քվեաթերթիկներ Քիմ Քարդաշյանին ընտրելու նշումով, «չեբուրաշկայի» նկարով եւ այլն:

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728