Այսօր ՀՀ գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը «Մեդիա» կենտրոնում լրագրողներին հայտնեց, որ մինչ քվեարկության օրը ընտրական խախտումների վերաբերյալ ստացվել է 88 հաղորդագրություն, որից 71-ը` աշխատանքային խմբի կողմից ԶԼՄ-ներում հրապարակումների հիման վրա մոնիթորինգի արդյունքում: «Իսկ 17 հաղորդագրություն ստացվել է քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: 87 գործով իրականացվում են համապատասխան ստուգիչ գործողություններ, իսկ մինչ քվեարկության սկսվելը ընթացք էր տրվել 24-ին: Քրեական գործ է հարուցվել միայն Հայրիկյանի դեմ մահափորձի առթիվ: Մյուս գործերի առթիվ այս պահին կատարվում են ստուգողական համապատասխան միջոցառումներ».-ասաց Դավթյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ