Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր էին նախագահի թեկնածուների վստահված անձինք

Փետրվար 18,2013 17:47

VԽախտումների վերաբերյալ բողոքներ չկան

Տավուշի մարզի թիվ 40 եւ 41 ընտրատարածքներում նախագահական ընտրությունները խաղաղ, առանց ընտրական օրենսգրքի խախտումների են ընթանում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ժամը 16.30-ի դրությամբ  ընտրական  օրենսգրքի խախտումների վերաբերյալ ոչ մի բողոք կամ դիմում չեն ստացել: Այս մասին տեղեկացանք  մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից:

Ժամը 14-ի դրությամբ, թիվ 40 ընտրատարածքի (կենտրոնը՝ Նոյեմբերյան) ցուցակային 52 680 ընտրողներից քվեարկությանը  մասնակցել է  22 771 ընտրող, կամ ցուցակային ընտրողների 43.23 տոկոսը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում (կենտրոնը՝ Իջեւան) ժամը 14-ի դրությամբ  ցուցակային 55812  ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 20112 ընտրող, կամ՝ ցուցակային ընտրողների 36.04  տոկոսը:

Ժամը 13-ի սահմաններում լինելով Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցում տեղակայված 40/03 ընտրական տեղամասում, տեսանք, որ այնտեղ թեկնածուների վստահված անձանցից  ընտրությունների ընթացքին հետեւում է  միայն Սերժ Սարգսյանի վստահված անձը: Այդ ընտրատեղամասում առավոտյան ընտրությունների ընթացքին հետեւել է նաեւ Պարույր Հայրիկյանի վստահված անձ Նազիկ Ղազինյանը, նախագահի այլ թեկնածուների վստահված անձինք հիշյալ  ընտրական տեղամասում չեն գրանցվել:

Ժամը 14-ի սահմաններում լինելով Նոյեմբերյանի մշակույթի տանը տեղակայված Տավուշի մարզի 40/01 ընտրական տեղամասում, տեղեկացանք, որ  այնտեղ ընտրությունների ընթացքին հետեւում են Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի  վստահված անձինք, իսկ Պարույր Հայրիկյանի վստահված անձ Նազիկ Ղազինյանը  այնտեղ առավոտյան է հետեւել ընտրությունների ընթացքին: Նոյեմբերյանի հիմնական դպրոցում տեղակայված  Տավուշի մարզի 40/02 ընտրական տեղամասում, ժամը 14.30-ի  դրությամբ, ընտրությունների ընթացքին հետեւում էին միայն Սերժ Սարգսյանի վստահված անձը եւ Պարույր Հայրիկյանի վստահված անձ Նազիկ Ղազինյանը: Վերջինս ասաց, որ ինքը եղել է քաղաքի բոլոր՝ 3 ընտրական տեղամասերում: Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերում մենք տեղացի կամ արտասահմանցի դիտորդներ չտեսանք:

40/02 ընտրական տեղամասում ասացին, որ այստեղ եղել են տեղական դիտորդական մի կազմակերպության ներկայացուցիչներ: Մեր տեղեկություներով՝ թիվ 40 ընտրատարածքում ընդգրկված փոքրիկ Լճկաձոր գյուղում ներկա են եղել միջազգային դիտորդական 3 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թե ինչու են նրանք դիտարկման համար ընտրել Լճկաձոր համայնքը՝ մեզ հայտնի չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728