Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ ջրծաղիկով հիվանդ զինծառայողների քվեարկության մասին. «Նրանցից տեղեկանք չեն պահանջել»

Փետրվար 18,2013 17:42

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը Արարատի 18.8 տեղամասում այսօր ջրծաղիկով հիվանդ զինծառայողների քվեարկության մասին տեղեկություններ պարզելու համար Aravot.am-ի խնդրանքով կապվեց հանձնաժողովի նախագահ Աննա Պողպատյանի հետ:

Պարզվում է՝ ջրծաղիկով հիվանդ 8 զինծառայող է քվեարկել: «Եթե նրանց թույլատրել են ներկայանալ տեղամասային կենտրոն, ապա հիվանդության ծանր շրջանը երեւի անցած է եղել, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը բժշկից տեղեկանք էր կարող պահանջել: Եկել են, քվեարկել են, գնացել, ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց տիկին Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728