Օգնականը ընտրողի կամքը չհարցրած՝ նրա փոխարեն քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին
«Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում»,-այսօր Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում, սա ասելուն պես, մի աղջիկ ընտրողի քվեաթերթիկի վրա նշումն արեց եւ ուղեկցեց քվեատուփի մոտ:
Ընտրողն ընդամենը խնդրեց օգնել, հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին, որին ճանաչում էր, հրահանգեց այդպես օգնություն ցույց տալ: Ընտրողը բացարձակ չասաց, թե ում է ինքը ընտրելու, չկողմնորոշված դեմքի շարժումներ արեց, օգնողն ինքն իրեն որոշեց ու նշումն արեց:
Մեր հարցին՝ որ հայրիկից պատասխան չստացաք, ինչպե՞ս որոշեցիք ում քվեարկել, այն էլ՝ ՀՀԿ-ին, երբ կուսակցություն չի մասնակցում, ընտրողի օգնականը սկսեց պնդել, թե հայրիկն ասել էր. «Հայրի՛կ ջան, ՀՀԿ էիր չէ՞ ուզում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ