Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վստահված անձիինք ագրեսիվ են դիտորդների հանդեպ

Փետրվար 18,2013 17:23

ՄԵԴԻԱ  ԿԵՆՏՐՈՆ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա:

«Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն ու տեղաշարժը»,- Մեդիա Կենտրոնին հայտնում է 17/3 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելում է,  որ «անընդհատ լարված վիճակում են, քանի որ հանձնաժողովում պատճառ են փնտրում, որ արձանագրություն կազմեն և  ընտրատեղամասից հանեն դուրս»:

«Հույս ունեինք, թե միջազգային դիտորդների գալով գուցե իրավիճակը շտկվի, սակայն նրանք եկան, ուրախ-երջանիկ ողջունեցին բոլորին, մի քանի րոպե միայն մնացին ու գնացին, թե այդ րոպեներին ընթացքում ինչ հասկացան, չգիտենք»,-ասում է Լենա Նազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728