Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորի խորհուրդը. «Կիրառեք կիսլոտա ընտրություններում»

Փետրվար 18,2013 17:22

Հաջողությունը Կարեն Ավագյանին չի ժպտացել

«Սկզբում ես փորձում էի կնիքը ջնջել սովորական անձեռոցիկով, չստացվեց։ Հետո փորձեցի ջրով թրջած անձեռոցիկով։ Ավաղ, հաջողության չհասա։ Ձեռքս վերցրի սպիրտային անձեռոցիկ, էլի հաջողությունն ինձ չժպտաց։ Ուզում էի ացետոն փորձել, կանայք ընդվզեցին։ Ացետոնը ավելի լավ է մանիկյուրի համար։ Վերջին հույսս կիսլոտան էր…»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր թողել ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Գրառման վերջում խորհուրդ էր տվել. «Կիրառեք կիսլոտա ընտրություններում… թթվային բալանսն ապահովելու համար»: Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ միայն ՀՀԿ-ականների անձնագրում կնիքը չի մաքրվում, գուցե գոյություն ունեն հատուկ թանաքներ ՀՀԿ-ականների համար: Կարեն Ավագյանը հիշեցրեց ոստիկանության հայտարարությունը, որ քաղաքացիները չպետք է որեւէ միջոց օգտագործեն անձնագրերում կնիքը կամ ստորագրությունը չեզոքացնելու, որեւէ փոփոխության ենթարկելու համար: «Տեղեկությունն այնքան զավեշտալի էր, որ նման կերպ էր պետք հակադարձել: Դա նույնն է, որ մկրատով կտրեին անձնագրի էջը եւ զարմանային, որ կտրվում է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ անձնագրում կնիքը մաքրելու միտք հղանում է այն մարդկանց մոտ, ովքեր «ձվի մեջ մազ են ման գալիս»:

Կարեն Ավագյանը նաեւ հավելեց. «Մեր շատ ընդդիմախոսների կողմից ամեն ինչ այնքան խեղկատակ է դառնում, որ միայն նմանատիպ դրսեւորումներում են կարողանում տեսնել իրենց մասնակցությունը կամ ակտիվ գործընթացը»:

Ինչ մնում է ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգերին, մեր զրուցակիցն ասաց. «Ես չէի ասի բազմաթիվ, քանի որ չեք կարող ներկայացնել հիմնավոր, անուն-ազգանուններով, հասցեներով հիմնավորված փաստեր: Հիմնականում հայտարարություններ են: Եթե կա փաստ՝ խնդրի համար պատասխանատու գերատեսչությունները ունեն թեժ գծեր եւ համապատասխան արձագանքները ցանկացած հաղորդագրության հետ կապված տրվում է: Եթե կա փաստ, համապատասխան մարմինները դրա ետեւից գնում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կարեն Ավագյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։ Ինչու՞ եք էդ մարդու կարգավիճակը իջեցնում

  2. Տիգրան says:

    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728