Հայրիկյանը գտնում է, որ ընտրված նախագահին «շնորհավորել-չշնորհավորելը» մանկապարտեզի տարիքի խոսակցություն է:
Այսօր Գողթ գյուղում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հարցին, թե կշնորհավորի,՞ արդյոք, ընտրված թեկնածուին,, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գտնում է, որ «շնորհավորել-չշնորհավորելը» մանկապարտեզի տարիքի խոսակցություն է: Ըստ նրա, կարեւորը, որ Հայաստանում լինեն արդար ընտրություններ. «Ես դրան ձգտել եմ եւ ձգտելու եմ, արդար ընտրություններից բացի, կարեւոր է, որ համակարգը կատարյալ լիներ: Ես միշտ համակարգային, ռազմավարական մոտեցումներ եմ ներկայացրել, հիմա էլ այդ ծրագրերով գալիս եմ ասպարեզ»:
Մանրամասները` տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև